Mediaadvocate.am-ը գրում է.

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 115 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 69-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին լրատվականների քննադատությունների կիզակետում է։

Լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն անձնական կապեր ունի հանցավոր աշխարհի հետ։ Ծառուկյանն այդ հարցին անդրադարձել է՝ ասելով. «Ուզում եք անցյալի մասին խոսենք, եկեք մեկ անգամ էլ նայենք վերջերս ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետի տված հարցազրույցը, որտեղ խոսում էր, թե ով ինչպես է ընտրվել: Նա հստակ ասել է»։ Լրատվականը հիշեցրել է, որ Դավիթ Սանասարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Ալեն Սիմոնյանին ընտրությունների ժամանակ օգնել են թաղային հեղինակությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել