Նախաճաշի կարևորությունը դժվար է գերագնահատել, այն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ սննդատարրերով և էներգիայով:

Սակայն, շատ հաճախ մարդիկ շտապում են աշխատանքի կամ գործերով, ինչի պատճառով նախաճաշի համար արագ պատրաստվող սնունդ են նախընտրում: Իսկ դրանք ոչ միշտ են օգտակար, ասում է ավստրալացի սննդաբան Սյուզի Բարելը:

7news-ին տված հարցազրույցում փորձագետը պատմել է, որ նախաճաշի համար ամենավատ ընտրությունը հացաբուլկեղենն է, հատկապես շաքարի բարձր պարունակությամբ արտադրանքները: Նմանատիպ մթերքները կարող են պարունակել մինչև 80 գրամ ածխաջրեր մեկ սննդաբաժնում և զգալիորեն բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

http://vitamiiin.com/wp-content/uploads/2016/06/4-32.jpg

Նախաճաշելու համար ևս մեկ արագ ուտեստ է քաղցր փաթիլները: Դրանց մեջ քիչ են սննդային մանրաթելերը, որպեսզի մարդը կարողանա հագենալ բավականաչափ երկար ժամանակ: Բացի այդ, դրանք երեխաների մոտ կախվածություն են առաջացնում քաղցրից:

Նաև, ըստ սննդաբանի, պետք է հրաժարվել բուտերբրոդներից, սենդվիչներից, հացից:

Եթե նախաճաշի համար ամեն դեպքում նախընտրում եք փաթիլներ, ապա միայն առանց շաքարի: Բացի այդ, խորհուրդ է տրվում դրանց ևս ինչ որ բան ավելացնել: Օրինակ, յոգուրտները, հատապտուղները և մեղրը շատ հարմար են դրա համար:

Բարելը որպես նախաճաշի լավագույն ուտեստ անվանել է ձվածեղը՝ բանջարեղենի և բեկոնի հետ միասին:

http://www.leparisienheureux.fr/wp-content/uploads/2017/10/amis-en-or.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել