Ի՞նչ կպատահի, եթե Երկրի կենտրոնից թռչենք կամ հայտնվենք նեյտրոնային աստղի վրա։ Ի՞նչ կզգա մարդը, եթե առանց հարմարանքների իջնի Մարիանյան իջվածք։

Գիտնական-ֆիզիկոս Փոլ Դոեթրին և ֆանտաստ-գրող Քոդի Քեսիդին Reddit ֆորումի ընթացքում պատմել են իրենց աշխատության մասին, որում ներկայացնում են մահանալու ամենասարսափելի եղանակները։ Մասնագետները պատասխանել են հանդիսատեսի հարցերին, որոնք էլ փորձել են հարցի շուրջ իրենց տարբերակներն առաջարկել։

Երկու տարի առաջ Փոլ Դոեթրին ու Քոդի Քեսիդին հրատարակել էին «Այնուհետև դու մահանում ես» խորագրով գիրք, որտեղ նրեկայացնում էին մահվան համար ամենասարսափելի պայմաններն ու գիտական տեսանկյունից պատասխանում էին «Ի՞նչ կլինի, եթե ինձ կուլ տա կետը» հարցին ու դրան նմանվող այլ հարցերի։

Հնարավո՞ր է մարդուն սպանել բարձր ձայնով

185 դեցիբելից ավելի ձայնը մարդու համար մահացու է համարվում։ Չափազանց բարձր ձայնը հանգեցնում է օդային էմբոլիայի՝ զարկերակում պղպջակների առաջացման ու արգելափակման։ Արյունը դադարում է մատակարարվել սիրտ ու ուղեղ։

120 դեցիբելը ցավոտ է։ 150 դեցիբելը ինքնաթիռի ռեակտիվ շարժիչի աշխատանքի ձայնն է, եթե կանգնեք անմիջապես կողքին։ 154 դեցիբել ձայնն օգտագործում են տիեզերանավերի երկարակեցությունը թեստավորելու համար։ 190 դեցիբել ունեցող կտրուկ ձայնն արդեն քայքայում է մարդու թոքերը։

Ի՞նչ կլինի, եթե մարդու վրա բեռ կախենք և նրան Մարիանյան իջվածք իջեցնենք

Եթե Դուք պարզապես բեռը ոտքերին իջնեք իջվածք, ապա կխեղդվեք, հետևաբար առավել հետաքրքրական է քննարկել այն տարբերակը, երբ առանց որևէ հատուկ նախատեսված հանդերձանքի դա կատարեք։ Մարդու օրգանիզմը հիմնականում կազմված է ջրից, այդ իսկ պատճառով ընդհանուր տեսքով կմնաք այնպիսին, ինչպիսին ցամաքում։ Սակայն խնդիր կառաջանա մարդու արտաքին խոռոչների հետ կապված՝ քթի, կոկորդի, կրծքերի։ Դրանք, իհարկե, ներս կսեղմվեն, այնուհետև՝ կմահանք։ Մարմինն անգամ վեր չի բարձրանա, այլ կմնա հատակին։

Գրեթե նույն բանը կկատարվի Մարսի մակերևույթին, որի վրա մարդը կարող է ապրել շուրջ 15 վայրկյան, մինչև որ նրա թոքերից օդն ամբողջապես դուրս կմղվի։

Ի՞նչ կպատահի, եթե հայտնվեք նեյտրոնային աստղի կողքին

Այս դեպքում մարմինը կա՛մ կմասնատվի ուժեղ ու անհավասարաչափ ճնշումից, կա՛մ ուժեղագույն մագնիսական դաշտը կոչնչացնի մարմնի ատոմների միջև եղած բոլոր կապերը, և այն կվերածվի հեղուկ պլազմայի կտորի։

Ինչպե՞ս մեծացնել ողջ մնալու շանսերը, եթե հայտնվել եք ընկնող վերելակում

Մասնագետները բացատրել են, որ ընկնող վերելակի մեջ թռչելն անիմաստ է, իսկ ահա մեջքի վրա պառկելը՝ վատ տարբերակ չէ։ Այդպես հարվածը հավասարաչափ կբաշխվի մարմնի վրա։ Եթե կանգնած մնաք, ապա վայրէջքի պահին օրգանները դեռևս օդի մեջ կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել