Mediaadvocate.am-ը գրում է․

2019թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 418 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 344-ը՝ չեզոք։ Արարատ Միրզոյանի մասին բացասական հոդվածները շարունակում են գերակշռել։ Մեր կողմից մշտադիտարկվող կայքերի գնահատականն այս անգամ էլ դրական չէ։

Մամուլում քննադատվում է Արարատ Միրզոյանի և նրա ղեկավարած պատվիրակությունների այցերը տարբեր երկրներ։ Այդ այցերը կնքվել են «վոյաժներ» եզրույթով։  Հոկտեմբերի 20-22-ը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած 16 հոգանոց պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ է մեկնել։ Մամուլը բազմիցս գրել է, թե մեկ պատգամավորի հաշվով որքան է կազմում գործուղման մեկ օրը՝ ներառյալ ավիատոմսերի արժեքը։ ԱՊՀ պետությունների դեպքում 1000-2000 դոլար, եվրոպական երկրների դեպքում թիվը կրկնակի, եռակի աճում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել