Ո՞վ կմտածեր, որ երբեմնի մոլի լևոնականներ, կարկառուն ՀԱԿ-ականներ Կարապետյան Վալոդն ու Փաշինյան Նիկոլը էս կարգի մեջքից հարված կհասցնեին Տեր-Պետրոսյանին:

Նիկոլի մոտիվացիան պարզ ա, ինքը փորձում ա տարանջատվել «անցյալի ստվերներից»՝ չհասկանալով, որ հենց ինքն արդեն իսկ անցյալ ա, իսկ մնացածը ժամանակի հարց ա: Կարճ ժամանակի:

Իսկ Կարապետյան Վալոդի դավաճանության մոտիվացիան ավելի պարզ ա՝ քեշ փողը:

Բայց մի բան անհասկանալի. Ինչո՞ւ էին էս մարդիկ 2008 թ․-ին կոկորդ պատռելով փորձում իշխանության բերել չարիքին: Եվ արդյոք կարելի՞ ա ենթադրել, որ 2008 թ․-ին ևս Տեր-Պետրոսյանը փորձում էր զավթել իշխանությունը, ինչպես 1996 թ.-ին, և Քոչարյանն ընդամենը սահմանադրական կարգի պահպանումն ա ապահովել 1996 թ.-ի «ընտրակեղծարար չարքից»:

Եվ, վերջապես, ինչո՞ւ էին Նիկոլն ու Վալոդը «դոշ տալիս» չարիքի համար՝ փորձելով նրան փաթաթել ժողովրդի վզին և ինչո՞ւ սադրեցին Մարտի 1-ը հանուն իրենց իսկ բնորոշած ընտրակեղծարարի: Ակնհայտ ա, չէ՞, որ ժամանակին, պաշտոն ստանալու նեղ անձնական շահից ելնելով, Նիկոլն ու Վալոդը դաշինք են կազմել իրենց բնորոշած չարիքի հետ ու հիմա փորձում են հրաժարվել նրանից:

#դավաճան_հայվաններ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել