Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթի իրեն մեղադրանք առաջադրելու որոշումը՝ հեղաշրջման փորձ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հեղաշրջման փորձ է ուղղված վարչապետի դեմ՝ հիմնված կեղծ հայտարարությունների վրա»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը երեք գործով մեղադրանք է առաջադրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Նշվում է, որ վարչապետը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, այդ թվում՝ կաշառակերության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել