Ամերիկյան Google կորպորացիան որոշել է խստացնել քաղաքական գովազդ տեղադրելու կանոնները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համապատասխան հայտարարությունը։

Փաստաթղթում ասվում է, որ ընկերությունը հաշվի է առել հասարակության անհնագստությունը և որոշել խստացնել կանոնները քաղաքական գովազդի մասին վերջին վեճերից հետո՝ ընտրական գործընթացի ժամանակ։ Դրա հետ կապված՝ Google-ը փոփոխություններ կսահմանի քաղաքական գովազդի ընտրության գործընթացում։

Սակայն ընկերությունում հայտարարել են, որ գովազդատուները կկարողանան քաղաքական գովազդը համատեղել ենթատեքստայինի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել