Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեի բարդության «ԹԻՎ 2» կանչ: Լրացուցիչ ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 31, 44, 63, 33, 30, հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1-ական մարտական հաշվարկով:

Հրշեջները գյուղացիների հետ, կարելի է ասել՝ ողջ գյուղի բնակիչներով, ժամեր շարունակ և մինչև այժմ պայքարում են հսկայական անասնագոմում առաջացած կրակի դեմ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ առաջացած կրակի պատճառով անասնագոմում սատկել են 40 խոշոր եղջերավոր անասուն, մինչև 1 տարեկան 17 հատ հորթ, 13 ոչխար, 5 խոզ, 5 ուլ, 1 ձի, 20-ից ավելի հավ: Ամբողջովին ոչ պիտանի է դարձել անասնագոմում կուտակված մոտ 3500 հակ անասնակերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել