Հարգելի գործընկերներ, համառորեն փորձում էի չմասնակցել Մոլդովայի օմբուցվումեն (չգիտես ինչի բոլորը օմբուցմեն են գրում) Աուրելիա Գրիգորիուի՝ ՀՀ ԱԺ-ում դրսևորած պահվածքի վերաբերյալ քննարկումներին, բայց քանի որ համացանցային քննարկումները կրում են շատ պարզունակ բնույթ՝ կցանկանայի մի քանի դիտողություններ անել.
* Դիտարկումներ կան, թե ինչու մեր ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն և մյուս գերատեսչությունները նախօրոք չեն ճշտել տիկնոջ անցյալը, ներկան, դիրքորոշումները, ախորժակը, շնչած թարախի չափը և նավթագրգիռ կողմնորոշումը, որի արդյունքում պետք է արգելվեր նրա մասնակցությունը ՀՀ-ում անցկացված միջոցառմանը: Հարգելիներս, անգամ միմյանց խիստ թշնամի երկրների պատվիրակները մասնակցում են միմյանց տարածքում անցկացվող միջազգային միջոցառումներին, և տվյալ երկրների ԱԱԾ-ի և այլ գերատեսչությունների առաջին գործառույթը նրանց անվտանգությունն ապահովելն է:
* Համացանցը եռում է զայրալից, թե ԱԺ-ում մի տղամարդ չկար՝ բռներ էդ լրբուշկայի մազերից, քարշ տար դռան հետևը, ապրի Հերմինե Նաղդալյանը, ինքը իրան տղավարի պահեց և այլն: Ընկերներ, հիշեք մուտուտումբու վայրի ցեղերի ազգային ծեսերին հարիր ոռնոցն ու սմբակների դոփյունները Բաքվում Րաֆֆիի ելույթից հետո: Այդ անասնական մռնչյունները կարող է ներքին սպառման համար իրենց ցեղախմբում տաշի-տուշիի ալիք բարձրացրին, բայց ցանկացած քաղաքակիրթ մարդու համար որքան նողկալի էր և հակաբնական: Ընդհակառակը, նման հիմարությունների պատասխանը զուսպ և արժանապատիվ պահվածքն է:
* Եվ պարզապես արհամարհեք, պարտադիր չէ ամեն մի բերանը նավթոտի այդքան ուշադրություն դարձնեք, բռնության կոչեր անեք, պահանջեք, որ նրան ենթարկեն սեռական տարաբնույթ ֆանտաստիկ բռնությունների: Ի վերջո, արդեն համապատասխան միջազգային կառույցները բողոքի նոտա են ստացել, և, հուսանք, որ պատիժը չի ուշանա: Պարզապես կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ նմանատիպ պետական պաշտոնյաները պատժվեն հենց իրենց երկրներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել