Walton Electric կորպորացիան Silicon Ranch էներգամատակարարող կազմակերպության հետ ԱՄՆ Ջորջիա նահանգի Նյուտոն շրջանում գտնվող Facebook ընկերության տվյալների մշակման կենտրոնին արևային էներգիայի մատակարարելու պայմանագիր է կնքել, հաղորդել է Power Engineering International պարբերականը:

Նշվում է, որ նոր նախագիծը տարածաշրջանում կամրապնդի արեգակնային էներգիայի շուկան, ինչպես նաև կօգնի Facebook-ին հասնել իր բոլոր բիզնես-գործընթացներում 100 %-ով վերականգնվող աղբյուրներից էներգիա օգտագործելու իր նպատակին:

Պարբերականը շեշտում է, որ Նյուտոնում գտնվող Facebook-ի տվյալների մշակման կենտրոնը համարվում է ամենաառաջադեմներից և էներգաարդյունավետներից մեկն աշխարհում: Դրա էներգամատակարարման համար նախագծի շրջանակներում կկառուցի 107 ՄՎտ հզորությամբ Snipesville II արևային էլեկտրակայանը, որը շահագործման կհանձնվի 2021 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել