Նացիստական հանցագործների շարքում կային նաև ոչ պակաս դաժանություններով աչքի ընկնող կանայք: Նկարում պատկերված է Երրոդ ռեյխի ամենասարսափելի կերպարներից մեկը՝ «Բուխենվալդի հրեշ» մականվամբ հայտնի Իլզե Կոխը: Նրա ամուսինը՝ Կառլ-Օտտո Կոխը, Բուխենվալդի և Մայդանեկի համակարգողն էր: Իլզե Կոխը անձամբ էր ընտրում մահապատժի ենթակա կալանավորներին: Նա նաև անձամբ էր մասնակցում ճամբարում տեղի ունեցող խոշտանգումներին: Հենց նրան է վերագրվում մարդկային կաշվից տարատեսակ իրեր պատրաստելու մեղադրանքները: 1947թ. նա ձերբակալվում է ամերիկացիների կողմից: Հետագայում՝ 1951թ., Արևմտյան Գերմանիայի դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում: Բանտում էլ 1967թ. սեպտեմբերի 1-ին Կոխը ինքնասպան է լինում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2630348450347746&set=a.501083209940958&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել