Tert.am-ը գրում է.

Բրիտանացի դերասանուհի և «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի գլխավոր հերոսուհի Էմիլիա Կլարկը պատմել է, որ իրեն ստիպել են մերկանալ տեսախցիկի առաջ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, դերասանուհին հայտնել է, որ հեռուստանախագծերից մեկում իրեն ստիպել են նկարահանման մասնակցել մերկ վիճակում: Մինչդեռ այդ պայմանը դերասանուհու հետ նախապես չի քննարկվել:

Էմիլիայի խոսքով՝ հետագա համագործակցությունից ինքը հրաժարվել է, ինչով էլ հարուցել է տվյալ նախագծի պրոդյուսերների բարկությունը: Նրանք հայտարարել էին, որ այդ քայլով դերասանուհին կհիասթափեցնի «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին, սակայն վերջինս հաստատակամ է եղել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել