Samsung Electronics եւ SK Hynix ընկերությունները կարող են կորցնել կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում այժմ իրենց պատկանող առաջին եւ երրորդ տեղերը: Այդ մասին նոյեմբերի 19-ին հայտնել Է KBS հարավկորեական հեռուստաալիքը՝ վկայակոչելով IC Insights կոնսալտինգային ընկերության տվյալները։

Կանխատեսման մեջ նշված Է, որ այս տարի տասնհինգ խոշորագույն պրոֆիլային համաշխարհային ընկերությունների միագումար վաճառքներն անցյալ տարվա համեմատությամբ կկրճատվեն մոտավորապես 15 տոկոսով՝ կազմելով 314,9 մլրդ դոլար: Ընդ որում՝ Samsung Electronics-ի ցուցանիշը կկրճատվի 29 տոկոսով՝ մինչեւ 55,6 մլրդ դոլար, ինչի արդյունքում այն ցուցակում առաջինից կիջնի երկրորդ տեղ: SK Hynix-ի արտադրանքի վաճառքները, ինչպես սպասվում Է, կնվազեն 38 տոկոսով՝ մինչեւ 22,8 մլրդ դոլար, ինչի հետեւանքով ընկերությունը երրորդից կտեղափոխվի չորրորդ հորիզոնական:

Դրա հետ մեկտեղ, ամերիկյան Intel-ը կզբաղեցնի առաջին դիրքը, իսկ տայվանյան TSMC-ն՝ երրորդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել