Տարիներ շարունակ մեր իշխանությունները մեզ կերակրում էին հեքիաթով, թե Մոսկվան մեզ գազը միջազգային գներից ցածր է վաճառում, քանի որ մեր ռազմավարական դաշնակիցն է, իրենց, այսինքն՝ գործող դե-ֆակտո իշխանավորների բարեկամն է, ֆլա՜ն, ֆստա՜ն... Հիմա պարզվում է, որ ընդամենը այդ էժան գազի դիմաց շա՜տ ավելի թանկ վճարել ենք մեր ինքնիշխանությամբ, մեր ստրատեգիական ենթակառույցներով, գազա- եւ էլակտրա-բաշխիչ ցանցերով, երկաթգծով, էլեկտրաարտադրող կայաններով: Հիմա էլ քամում են մեզանից վերջին կտորները, վերջին տոկոսները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151522627387199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել