Բաղադրիչներ
- ալյուր - 350 գր
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 5 ճ/գդ
- կարագ - 230 գր
- ջուր - 60-120 մլ (սառը)
- ջեմ - 120 մլ (հատապտղային կամ մրգային ջեմ)
- խնձոր - 2 հատ
- դարչին - 1 պտղունց
- ձվի դեղնուց - 1 հատ
- կաթ - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
Չափաբաժինները` 6: Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք։ Ալյուրը, աղն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ և հարիչով հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարագը և խառնում ենք մինչև խառնուրդը կոշտ աղացվածքի ալյուրի տեսք ստանա։
60 մլ ջուրը լցնում ենք զանգվածի մեջ։ Պետք է բավական խիտ խմոր ստանանք։ Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ենք ջուր ավելացնում։ Խմորը պոլիէթիլենային թաղանթով ծածկում ենք և օգտագործելուց մոտ 20 րոպե առաջ դնում ենք սառնարանը։
Պատրաստում ենք խնձորով միջուկը. խնձորները լվանում ենք, մաքրում և խորանարդիկներով կտրատում ենք, վրան մի քիչ դարչին ենք լցնում և խառնում ենք։
Խմորը դնում ենք ալրապատ սեղանի վրա և 3-5 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք։
6 սմ տրամագծով թխվածքաբլիթի համար ձևաման ենք վերցնում և ընկղմում ենք ալյուրի մեջ։ Խմորից ձևամանով շրջաններ ենք կտրում։
Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորից կտրած շրջանները դնում ենք վրան և դրանց վրա փայտիկներ ենք հագցնում, որից հետո խմորը թեթևակի սեղմում ենք, որպեսզի փայտիկը ծածկենք։
Խմորի կենտրոնում ջեմ ենք լցնում և խնձորի միջուկ (կարող ենք միայն ջեմ օգտագործել` առանց խնձորի միջուկի)։
Խմորի մյուս կտորով միջուկը ծածկում ենք, իսկ շրջանի եզրերը մատներով սեղմում ենք։ Կարկանդակների եզրերը պատառաքաղով կամ փայտիկով ձևավորում ենք։
Խմորի մնացուկները միացնում ենք, գրտնակում և շարունակում շրջաններ պատրաստել, մինչև խմորը վերջանա։
Ձվի դեղնուցը կաթի հետ խառնում ենք և կարկանդակների վրա ենք քսում։
Սուր դանակով կարկանդակների մեջ 3-ական անցքեր ենք բացում։
Թխում ենք 175 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20-25 րոպե, կամ այնքան մինչև ոսկեգույն-դարչնագույն երանգ ստանանք։
Ահա և վերջ:

Շատ համեղ խնձորով կարկանդակներ, որոնք հրաշալի գաղափար են հատկապես մանկական արարողությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել