Երեւանում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը համաժողով է կազմակերպել հանրային–քաղաքական արդիական թեմաներով:

Համաժողովին կքննարկվեն հետեւյալ հարցերը.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),
  • Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),
  • Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածելու նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Վազգեն Մանուկյանը իր բացման խոսքում նշեց, որ ակումբը դեռ ձեւավորման շրջանում է։ «Մենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ՝ կապված Արցախի հարցի, տնտեսության, անվտանգության խնդիրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռեւս անդամության հարցը բաց են թողել, որպեսզի մարդիկ ազատորեն կարողանան գալ, միանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել