«Վերնատուն»-ը համաժողով է անցկացնում. օրակարգում Արցախի հարցն է եւ դատաիրավական փոփոխությունները. ուղիղ


11:30 , 15 նոյեմբեր, 2019

Երեւանում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը համաժողով է կազմակերպել հանրային–քաղաքական արդիական թեմաներով:

Համաժողովին կքննարկվեն հետեւյալ հարցերը.

Համաժողովին պաշտոնապես հրավիրվելու են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ «Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Վազգեն Մանուկյանը իր բացման խոսքում նշեց, որ ակումբը դեռ ձեւավորման շրջանում է։ «Մենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ՝ կապված Արցախի հարցի, տնտեսության, անվտանգության խնդիրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռեւս անդամության հարցը բաց են թողել, որպեսզի մարդիկ ազատորեն կարողանան գալ, միանալ: