Մշակութաբաններն ու արվեստաբանները Ալեքսանդր Պուշկինի տոհմածառում գտել են սևամորթի, որը թույլ է տվել նրանց եզրակացնել, որ Պուշկինը ևս կարող էր սևամորթ ծնվել։ 

Ամեն բան սկսվեց Աբրահամ Պետրովիչ Հանիբալից, ով եղել է Պուշկինի նախապապը և եղել է սևամորթ։ Այս հանգամանքի բացահայտումից հետո պարզ դարձավ, որ Ալեքսանդր Պուշկինը կարող էր նաև սևամորթ լինել, ու ամբողջ աշխարհի հետազոտողները սկսեցին կենտրոնանալ այս փաստի վրա ու վիճել՝ սևամո՞րթ էր հայտնի գրողը, թե՞ ոչ։ 

Պուշկինի նախապապ Հանիբալը Պուշկինի նախապապ Հանիբալը

Հետազոտողների մի մասը վստահորեն նշում է, որ Պուշկինը սևամորթ է եղել, որովհետև եթե ինչ-որ մեկի նախապապը եղել է սևամորթ, ապա չէր կարող գրողը ծնվել սպիտակամորթ, ու նրա մասին մինչ օրս գործող բոլոր պատկերացումները սխալ են, սակայն հետազոտողների մեկ այլ խումբ համառորեն ժխտում է սա։ Այնուամենայնիվ, գոյություն ունի Շոմբուրյան գրականություն, որը հավաքագրել է աշխարհի ամենահայտնի սևամորթ գրողներին, ու, որքան էլ որ տարօրինակ հնչի, այնտեղ ներառված է նաև Ալեքսանդր Պուշկինի անունը։ 

Մինչ օրս բազմաթիվ ամերիկյան հիշատակումներում Պուշկինը ներկայացվում է որպես ռուսական ծագումով սևամորթ գրող։ Նրա կյանքի մասին պատմությունները տպագրվում են աֆրոամերիկյան ամսագրերում, ինչը հաճախ առաջացնում է նրա սպիտակամորթ լինելուն վստահ հետազոտողների բարկությունը։ Ի՞նչ են նշում նրանք՝ ի հակադրություն Պուշկինի սևամորթությունը ապացուցողների։ 

Այս ճակատի հետազոտողները նշում են, որ բացառվում է, որ Պուշկինը սևամորթ լինի։ Չնայած նրան, որ նրա ապուպապը եղել է սևամորթ, դա դեռ չի երաշխավորում նրա սևամորթ լինելը։ Նրանք ավելացնում են, որ եթե անգամ ենթադրենք, որ Պուշկինին հասել են հավասարաչափ գեներ իր նախահայրերից, ապա դուրս կգա, որ Աբրահամ Հանիբալից նրան հասել է ընդամենը 12 տոկոս գեն և նույնքան էլ հասել է Հանիբալի կնոջից, ով, ի դեպ, գերմանուհի էր։ Մնացած գեների գերակշռությունը նա ստացել է իր ռուս ծնողներից, պապից ու տատից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա սպիտակամորթ լինելը։ 

Նրանք վերջում ավելացնում են, որ մեր օրերում անգամ սևամորթ ու սպիտակամորթ ծնողից չի ծնվում սևամորթ երեխա, ուր մնաց, թե, միայն հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ինչ-որ մեկի ապուպապը եղել է սևամորթ, նշել, որ նա ևս սևամորթ է եղել։ 

Բայց, չնայած ժխտումներին, հետազոտողների այս խումբը համաձայնվում է, որ ինչ-որ բաներ սևամորթ ապուպապից Պուշկինը, համենայն դեպս, ժառանգել է։ Նրա մուգ սև ու գանգուր մազերը, մի փոքր ավելի թուխ մաշկը ցույց են տալիս, որ գրողն ամբողջովին ռուս չէ, սակայն նրան չեն դարձնում նաև աֆրիկացի։ Պուշկինն ուղղակի սևահեր ու թուխ ռուս է, բայց, միևնույն է, մնում է սպիտակամորթ ռուս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել