Հասկանում եք չէ, որ երկրի ղեկավարին հարիր չէ, նման գռեհիկ բառապաշարով խոսել երկրի ամենաբարձր ամբիոնից։
Թե բա՝
Ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ մեր քաղաքական թիմը ձևակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը և հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետև դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է: Սկսենք ամենապրիմիտիվ բանից, որ եթե որևէ պետական հիմնարկից, օրինակ` դպրոցից գողություն է արվում, չարաշահում է արվում, այդ չարաշահումը պարզելու, բացահայտելու ամենապարզ ձևը որն է` որ, օրինակ, երեխաները, որ տեսնում են, դրա մասին հայտնեն: Ի՞նչ է տալիս քրեական ենթամշակույթը, թե դուք «գործ տվո՞ղ» եք: Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ։
Հ.Գ. Սենց փողոցային բառապաշարով, սենց փնթի բառապաշարով դժվար երկար կառավարես։ Համել Նիկոլ ջան, հիմա էլ ասֆալտիմ փռելը մոդա չի, «Հուզանգ ու զանգն» է մոդա։