Armenpress.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միության տարածքում ռումինգը չեղարկելու հարցի վերաբերյալ աշխատանքներ են տարվում. հնարավոր է, որ դեկտեմբերին կազմվի ճանապարհային քարտեզ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնեւը։

«Ռոումինգի վերացումը ղազախական կողմի նախաձեռնությունն է, Ղազախստանն է առաջարկել: Հիմա այդ հարցն աշխատանքային գործընթացում է: Կարծում եմ, որ դեկտեմբերին որոշ ճանապարհային քարտեզներ կամ գնահատականներ կարվեն»,-ասաց Գրիդնևը:

Նա շեշտեց՝ բոլոր տեսակի ծրագրերն առաջին հերթին պետք է համաձայնեցված լինեն անդամ 5 երկրների հետ, հետո դրանք պատրաստման տարբեր աստիճաններ են անցնում:

Գրիդնևը նշեց՝ հանձնաժողովը ծրագիր կպատրաստի, հետո կլինի երկրների հետ համաձայնության փուլ, հետո միայն կկարողանան խոսել կոնկրետ ժամկետների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել