168.am-ը գրում է.

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը ճիշտ է համարում ՀՅԴ երիտթևի և ուսանողների բողոքները, որոնք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Ճիշտ են անում, որ պահանջում են նախարարի հրաժարականը, գիտե՞ք՝ ովքեր են ցանկացել վերցնել հայոց լեզուն և հայ եկեղեցուն պատմությունը՝ թուրքերը, պարսիկները: Մենք ուր գնացել ենք, ուր բնակություն ենք հաստատել, կառուցել ենք մեր հոգևոր տունը և դպրոցը, հիմա ինչո՞ւ ենք դպրոցներից ու բուհերից հանում այդ առարակաները, հանում ենք, որ ի՞նչ բերենք: Բերելու ենք այն այլանդակված բաները, անունն էլ չեմ ուզում տալ… Ուղեղս էլ չի մտնում, չեմ էլ ուզում հասկանալ: Այո, նմանատիպ նախարարները պետք է դուրս գան, միանշանակ կողմ եմ դրան»,- նշեց Վարդան Ղուկասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել