ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած հայ-ամերիկյան բարեկամության խումբը երեկ մեկնել է ԱՄՆ, որտեղ, պարզվում է, ծրագրված են չափազանց հագեցած օրակարգով հանդիպումներ Կոնգրեսում եւ Սենատում։

Զարմանալի է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ մեկնեցին ԱՄՆ, սակայն չկարողացան լուրջ հանդիպումներ ունենալ Կոնգրեսի անդամների հետ, էլ չասած, որ վարչակազմի ոչ մի ներկայացուցչի հետ չհանդիպեցին։ Հիմա ինչպե՞ս է Մակունցը, որի քաղաքական կշիռը չես կարող համեմատել վարչապետի ու ԱԺ նախագահի պոտենցիալի հետ, հագեցած օրակարգով հանդիպումներ ունենալու։

Սա հերթական իշխանական վոյաժն է, Մակունցենք չէին գնացել ԱՄՆ, բա իրենք վարչապետ Փաշինյանից ու Արարատ Միրզոյանից ինչո՞վ են պակաս որ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել