Zham.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այսօր առկա իրավիճակը:
«Ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց բանակցություններում կա, սակայն ամեն ինչ միայն խոսքի մակարդակում է: Մենք կցանկանայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը», - ասաց նա:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կկարողանան քննարկել վերոնշյալ հարցերը:
«Այնտեղ պարզ կլինի՝ պատրաստ է արդյո՞ք Հայաստանը կառուցողական բանակցությունների, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին «լայվերից» հետո՝ նվիրված ԼՂ հակամարտության կարգավորմանը, ընդգծել էր, որ այն պահին, երբ սեղանին լինի բանակցային փաստաթուղթ, դրա մասին կիրազեկի հանրությանը: