Հետաքրքիր էր Լավրովի անդրադարձը հայ-թուրքական հարաբերություններին

Հետաքրքրական ու նույնիսկ զարմանալի է, որ մի կարևոր նյուանս չարժանացավ հայկական մեդիադաշտի ուշադրությանը:
Լավրովն անդրադառնալով հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններին շեշտում է, որ իրենք զգուշացրել էին, որ դրանք կյանքի չեն կոչվելու, քանի որ Թուրքիան ունի «այդ նախապայմանը», իսկ միամիտ հայկական կողմը հավատում էր ու ասում, որ իրենց խոստացել են: Այսինքն Լավրովը լեգիտիմացնում է Թուրքիայի նախապայմանը Ղարաբաղի կարգավորման ենթատեքստի ներքո:
Ստացվում է որ Լավրովի համար ընկալելի՞ է այդ նախապայմանն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել