Այն, որ հետհեղափոխական հայաստանյան նոր իրողությունները, այն է՝ երկիրը սևերի ու սպիտակների բաժանելը, սեփական ժողովրդի միջից դավադիր ուժեր փնտրելը, մի օր կհասնի նաև Արցախ, սպասելի էր: Եվ այսօր արդեն ցավով պիտի արձանագրենք, որ այդ ախտն արդեն Արցախում է… Պարզվում է՝ ովքեր կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են: Հետաքրքիր էր, շատ հետաքրքիր… Ու սա դասական օրինակ է նրա, թե ինչ է անում իշխանության ձգտումը մարդու հետ, սա այն նախընտրական պայքարն է, երբ մոռացվում են սեփական երկրի, ժողովրդի կեսական շահերը, երբ մոռացվում է սահմանից մի քանի մետր այն կողմ կանգնած զինված թշնամին, ու գլխավոր նպատակը դառնում է աթոռը:

Ցավով եմ այս ամենը արձանագրում, որովհետև մինչև վերջ հավատում էի, որ ամեն օր պատերազմի վտանգի ներքո ապրող արցախցին չի գնա նման քայլի, որ արցախցու խոհեմությունն ու հեռատեսությունը թույլ չի տա անցնել սահմաններ ու կարմիր գծեր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մենք մեր ներսում դավադիր ուժեր փնտրենք, իսկ հակառակորդը թող սեփական դիրքերը ամրապնդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել