Շուշիից վերադառնալիս՝ Սյունիքի և Վայոց Ձորի համայնքներ մտնելով՝ Փաշինյանն անհայտորեն փորձում է փրկել իր օր օրի նվազող վարկանիշը, ինչի կարևոր ցուցիչ է իր ֆեյսբուքյան լայվերի նկատմամբ օրըստօրե պակասող հետաքրքրությունն ու դրական արձագանքների պակասելը։ Լուկաշենկոյի ոճով տեղական պաշտոնյաներին հաթաթաներ տալով՝ վարչապետը փորձում է ցույց տալ, որ ինքը լավն է, ինքը ուզում է, իսկ թիմը լավը չէ։ Բայց քաղաքացիների հարցերին ի պատասխան նրա հնչեցրած մտքերը, թե «ժամանակ է պետք», «ամեն ինչ միանգամից չի լուծվում» արդարացի հարցեր են առաջացնում։

Մեկ տարի առաջ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ կախարդական փայտիկ ունի ու 800 միլիոն դոլար տարեկան գողացված գումարով լցնելու է բյուջեն, իսկ հիմա քաղաքացուն ասում է, որ բարդ է 600 հազար դոլար հատկացնել՝ Եղեգնաձորի մի ամբողջ թաղամասի կոյուղի կառուցելու համար։
Պարո՛ն Փաշինյան, էդ 800 միլիոնից 600 հազարը տրամադրեք քաղաքացիների հարցը լուծելուն կամ էլ ասեք, որ սխալվել եք, ստել եք, մանիպուլացրել եք: Ասեք որ էդ գումարը ձեր պատկերավոր երևակայության արդյունքն է։
#Քիչմնաց
#ցիրկըհունվարի1իցշահագործումեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել