Շատերը մեկնաբանություններում երգչուհուն խորհուրդ են տալիս լավ տեսախցիկով նորմալ հեռախոս գնել:

70-ամյա Ալլա Պուգաչովան երբեք չի դադարում զարմացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով: Ճիշտ է, այս անգամ Instagram-ում հրապարակված երգչուհու լուսանկարը հիասթափեցրել է երկրպագուներին:

Կադրում երգչուհին կեպիով է՝ փաթաթված վանդակավոր շարֆով: «Այս երեկոյից սկսում եմ սպասել գարնանը: Ձմեռն իմը չէ»,- մակագրել է նա լուսանկարը, որն այնքան էլ հաջողված չէ, մռայլ է և շաղված: «Սարսափ», «Ես Ձեզ չճանաչեցի այս լուսանկարում», «Դուք հաշվիչով եք լուսանկարվել», «Նորմալ ֆոտոխցիկով հեռախոս գնեք», «Անհաջող լուսանկար», գրել են երկրպագուները մեկնաբանություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել