Աղքատիկ նախաճաշ կամ դրա բացակայություն
Սպիտակուցներով, ճարպերով, դանդաղ յուրացվող ածխաջրերով հավասարակշռված լիարժեք նախաճաշը ծախսվում է օգանիզմի էներգետիկ սնուցման համար: Բայց միայն եթե նախաճաշը մոտավորապես ժամը մինչև 10-11-ն է: Այդ դեպքում 5-6 ժամից շուտ քաղց չեք զգա:
Քաղցած մարդն ուտում է վնասակար ածխաջրեր, որոնցից գիրանում է: Դրանք ավելի հեշտ և արագ են յուրացվում, օրգանիզմը դա հիշում և հատկապես դրանք է պահանջում: Իսկ քիչ-քիչ ուտելը՝ ընկուզեղենը, բլիթները, չիփսը, չորահացը կրկնակի են գիրացնում:
Վարկով կյանք
Ֆինանսական կախվածությունը ճարպակալում է առաջացնում: Պարտքերը, վարկերը, ալիմենտները, այլ բեռը ստիպում են տնտեսել և ավելի էժան սնունդ օգտագործել: Նաև պետք է լինում ավելի շատ աշխատել, քիչ մարզվել, զբոսնել: Դա ազդում է նյարդերի վրա: Սթրեսային իրավիճակներում մեծանում է ածխաջրերի պահանջմունքը, ինչը գիրության է հանգեցնում:
Երջանիկ ամուսնություն
Ամուսնանալով և կյանքը վայելելով՝ ամուսինները թուլանում են արտաքին տեսքի հարցում: Արդեն պետք չի լինում կատարյալ տեսք ունենալ հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը գրավելու համար. նա արդեն կողքին է, և կարծես ամեն ինչից գոհ է:
Քաղցր ըմպելիքներ
Նիհարել ցանկացողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի շատ հեղուկ օգտագործել և երբեմն ուտելը խմելով փոխարինել: Բայց անվտանգ են առանց շաքարի, ճարպի ցածր պարունակությամբ հեղուկները, ջուրը:
Դեղամիջոցների ընդունում
Հորմոնալ խանգարումների, ընկճախտի, նևրոզի, հիպերտոնիայի, դիաբետի, ասթմայի դեմ դեղամիջոցները կարող են գիրացնել: Եթե մեկ ամսում մարմնի զանգվածն ավելանում է 2 կիլոգրամով և ավել, իսկ կենսակերպը չի փոխվում, պատճառը դեղերն են:
Արևի լույսի պակաս
Գիտականորեն ապացուցված է, որ օրգանիզմում վիտամին D-ի պակասը նպաստում է ճարպի կուտակման: Ցերեկը հազվադեպ տնից դուրս եկող մարդիկ ենթակա են գիրանալու ռիսկի:
Աշխատեք ցերեկն ավելի շատ զբոսնել, նվազագույնը՝ մեկ ժամ: