168.am-ը գրում է.

Եվրոպան պետք է վերականգի երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած Բալթիկայի երկրների եւ Լեհաստանի կողմից անվստահությանը: Այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 7-ին բրիտանական The Economist հանդեսում հրապարակած հարցազրույցում։

«Իմ գաղափարը բնավ պարզամիտ չէ»,- մեջբերում է հրատարակությունը Ֆրանսիայի ղեկավարի խոսքը՝ հիշեցնելով Լեհաստանի եւ Բալթիկայի երկրների անհանգստության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումներից: Նրա խոսքով՝ Եվրոպան հարկադրված կլինի փորձելու ընդհանուր լեզու գտնել իր մերձավոր հարեւանի հետ, սակայն, հրաժարվելով այդ քայլից, եվրոպացիները «մեծ սխալ կգործեն»:

Հանդեսը, շարադրելով նախագահի խոսքն առանց մերջբերումների, նշում է, որ Մակրոնը կոչ չի արել հրաժարվելու հակառուսական պատժամիջոցներից, որնք սահմանվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Նա նշել է, որ այդ երկրում խաղաղ կարգավորման գործընթացն իրենից երկարաժամկետ ռազմավարություն է ներկայացնում, որը կարող է ձգձգվել տասնամյակներով:
Ֆրանսիայի ղեկավարը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսության պահպանման եւ ամրապնդման օգտին՝ այդ թվում կոչ անելով թույլ չտալու նրա հետագա մերձեցումը Չինաստանի հետ: Օգոստոսի 27-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների խորհրդակցությունում՝ Բրեգանսոն ամրոցում Պուտինի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց, Մակրոնը հայտարարել է աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանի ավարտի մասին եւ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ գործընկերության զարգացումն անհարաժեշտ է «Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարարապետության» ստեղծման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել