Aysor.am-ը գրում է.

Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի Դաշնակցություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությանը, որով վերջինս դիմեց «ոչ հայաստանցի դաշնակներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, քանի որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։

«Դաշնակցությունը, լինելով համահայկական կազմակերպություն, ունենալով բազմաթիվ կազմակերպական միավորումներ աշխարհի տարբեր կենտրոններում, ունի նաև գաղափարական կենտրոնացում։ Կեղծ օրակարգ է դա, որ տարբեր ժամանակներում իշխանությունները նետում են հրապարակ՝ դրսի, ներսի դաշնակցություն», - ասաց Արմեն Գրիգորյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել