Հայտարարություն

Հարգելի ֆուտբոլասերներ, հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին՝ մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնելու ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։ Պետք է ընդգծել, որ, անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ՝ կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ։

#RedEagles

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել