«Պսիխ» մականվամբ հայտնի ՔՊ-ական Թորոսյան Արսենը, որ այդպես էլ շոուլի չի գալիս Առողջապահության նախարարության շենքը լքելուց հետո, ընտանեկան թեմաների վերաբերյալ իր ելույթում կոչ է արել կասկածի տակ դնել ազգային ավանդույթները՝ հայտարարելով, որ վիճարկում է այն  թեզը, թե դրանք լավն են: Նա այս մասին խոսել է վաղ ամուսնություների հարցի կոնտեքստում՝ շոշափելով, սակայն, զգայուն հարցերի բավական լայն սպեկտր: 

 

Առաջին անգամ չէ, որ «Պսիխը» կասկածի տակ է դնում ավանդույթները կամ բոյկոտում ազգային արժեքները՝ ստեղծելով տպավորություն, թե Նիկոլի թիմի ներսում սրան հատկացված դերը արևմտյան տրանսհումանիստներին հաճոյանալն է, նրանց մոտ հույսեր արթնացնելը, թե ՔՊ-ն հենց այն ուժն է, որ պատրաստ է Հայաստանը «հոլանդացնելու» ծրագրի տակ մտնել, եթե հաջողվի Հայաստանը Ռուսաստանից պոկել: 

 

ՔՊ-ում ֆաունան իսկապես բազմազան է. մեկը թուրքերի շահերի բացահայտ լոբբինգով է զբաղվում, մյուսը՝ գեյերի, երրորդն էլ հայկական ավանդույթների տակն է փորում՝  իմաստավորելու յուր անարժան գոյությունը: 

 

Միայն «Պսիխի» ներկայությունը ԱԺ դահլիճում բավարար է՝ պատկերացում կազմելու, թե որքան ցածր է ընկել Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել