Բաղադրիչներ
- մակարոն - 450 գ
- բրոկոլի - 450 գ
- պանիր պարմեզան - 200-250 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 250-300 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մակարոնը եփում ենք, մեջը լցնում ենք մասերի բաժանած բրոկոլին, կրկին մի քանի րոպե եփում ենք և անցկացնում մաղով:
Պատրաստում ենք սոուսը: Սերուցքը և քերած պանիրը մարմանդ կրակին խառնելով տաքացնում ենք, ավելացնում մշկընկույզն ու պղպեղը և խառնում այնքան, մինչև սոուսը թանձրանա (եթե ցանկանում ենք, որ սոուսն ավելի թանձր լինի, կարող ենք ավելացնել մի փոքր ալյուր):
Սոուսը լցնում ենք մակարոնով և բրոկոլիով զանգվածի վրա:
Լավ խառնում ենք:
Ահա և վերջ:

Համեղ պաստա, որը նաև շատ գեղեցիկ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել