Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիայի նախագահ Գևորգ Գիրգորյանը:

«Տեսնում ենք, որ Առողջապահության նախարարը սկսում է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել և տնօրեններին փոխել, իր յուրայիններին նշանակել, տեսչության պետեր է փոխում: Երևանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ կարծիք է արտահայտում, թե ուզում է, որ բուհն ավելի լավ ռեկտոր ունենա: Փաստեր չի ներկայացնում, միայն ցանկությունն է հայտնում, այն էլ` զանազան հարթակներից հայտարարելով: Արսեն Թորոսյանը լիազորություններ չունի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին փոխելու. պարզ է, որ քաղաքական հետապնդման հոտ է գալիս»,-ասաց Գրիգորյանը`ընդգծելով` եթե երկրի առաջին դեմքը սա տեսնում ու հանդուրժում է, շատ վատ է, իսկ եթե չի տեսնում, թող տեսնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել