Ամենուր և ամեն բանում փորձեք լինել կատարյալ

Պերֆեկցիոնիզմը մեր ամեն ինչն է։

Դուք պետք է ձգտեք դառնալ ամենաառաջինը, առաջինը մասնագիտության մեջ, անձնական կյանքում կամ տիեզերքում։

Սա էմոցիոնալ այրում, հոգեբանական խնդիրներ կամ ուղեգիր դեպի հոգեբուժարան ստանալու ամենաարդյունավետ միջոցն է։

Աշխատանքը վեր դասեք ընտանիքից, անձնական կյանքից և մտերիմներից

Այդ մարդիկ առանց ձեզ էլ գլուխ կհանեն։ Գումարը և աշխատանքային աճը ամենակարևորն են։ Ավելի կարևոր է, թե ինչ կմտածեն ձեր մասին աշխատավայրում։

Ձեր ամբողջ ժամանակը վատնեք աշխատանքի վրա։ Դժվար թե այն ձեզ երբևէ երախտապարտ լինի, իսկ երեխաները կգնահատեն իրենց մանկությունը, որն անցել է առանց ծնողների հետ շփման։

Փոխարենը տնօրենը կարող է մի պահ ձեզ գովաբանել և անգամ պարգևավճար տալ, որը կարող եք ծախսել նոր գնումների վրա։

Միշտ և ամեն ինչում ճշմարտացի եղեք

Ոչ ոք ձեզանից ավելի լավ չի կարող իմանալ։ Ձեր նման կարևոր մարդը երբեք չի կարող սխալվել։

Եթե ինչ-որ մեկը համարձակվել է կասկածել, ապա արեք ամեն ինչ, որպեսզի նրան համոզեք հակառակը։

Կառավարեք ամեն հնարավոր բան

Քնելու մասին չմտածեք, մինչև չորոշեք, թե որտեղից պետք է գնեք հաջորդ տարվա ապահովագրությունը։

Իսկ ի՞նչ են գրել ծնողական կամ աշխատանքային չատում։ Ստուգեք այն հենց գիշերվա կեսին։

Օրվա ընթացքում տասը անգամ զանգահարեք ձեր կնոջը, ամուսնուն կամ երեխաներին։ Մեծ եղբայրը հետևում է ձեզ։

Աշխատավայրում մտածեք այն մասին, թե արդյոք ավելի լավ չի լինի, որ բնակարանի վերանորոգումը սկսեք 2020 թվականի գարնանը։ Դա շատ կարևոր է։

Ձեր կյանքի յուրաքանչյուր րոպեն պետք է խորիմաստ լինի

Դուք անգործության մատնվելու և ծուլանալու իրավունք չունեք։ Անգամ եթե առաջադրանքը կատարված է։ Անգամ հանգստյան օրերին։

Ինչպե՞ս ծուլանալ, եթե հարկավոր է այդքան բան անել։ Եթե առաջադրանք չկա, ապա պետք է մտածել և անել։

Ամեն րոպե աշխատեք։ Սուպերհերոսները, հատուկ մարդիկ չեն հանգստանում, այդ պատճառով էլ նրանք հանճար են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել