Ես երեկ նշել էի, որ Նիկոլի հեղափոխությունն արվել է դրսերում real time աշխատող think tank-ի սցենարային անմիջական կառավարմամբ։

Նայելով դրա արածների շարանին, վերջում էլ 2 միլիոնով իր պալատների վերանորոգմանն ու դրանց գարշելի օծմանը՝ գալիս եմ եզրակացության, որ արվողի միակ նպատակը մեզ բոլորիս խելագարեցնելն է։ Այսինքն՝ think tank-ը ոչ միայն չի վերջացրել իր աշխատանքը, այլև հակառակը՝ նոր թափով և նրբագույն միջոցներով անցել է վերջնական փուլին՝ հայությունը դիմազրկելու, թևաթափ անելու, խելագարեցնելու, իրար հանդեպ ծայրահեղ ատելությամբ ու անհասկացողությամբ լցնելու ու դրանով իսկ պետությունը ոչնչացնելու գործին։

Բոլոր ցուցիչները կան, որ դա թուրքական կենտրոն է, որովհետև, բացի Թուրքիա-Ադրբեջանից, ոչ մի այլ երկիր չկա աշխարհի երեսին, որ նկատակ ունենա Հայաստանի ոչնչացումը։ Սա գերլուրջ է։

Մետրոյի ներկայացումն էլ էր նույն ուղղության դիվերսիա, ծռերի այսօրվա ճիվաղային հայտարարությունն էլ է նույն ուղղությամբ։

Մոտակա օրերին ավելի սարսափելի նման աբսուրդների ականատես կլինենք, որովհետև Հայաստանում եղած ողջ թուրքական լրտեսական ցանցն է գործի դրվել։

Մենք անհոգ էինք, ու Ապրիլյան պատերազմը եղավ։ Հիմա էլ անընդունակ ենք հասկանալու, որ 21-րդ դարում արդեն ամբողջ թափով իրացվում է «խելոք պատերազմի» մեթոդաբանությունը, երբ թշնամուդ ոչնացնում ես առանց մի կրակոցի՝ հեռահար, ինտերնետով, հոգեբանորեն, շոուներով ու ներքին թշնամիներով նրան խելքահան անելով։ Նույնիսկ սովետն էդպես ոչնչացվեց։

Ինձ թվում է՝ Նիկոլով մեզ արդեն հասցրել են վերջնական գենոցիդի մատույցներին։

Խնդրում եմ սա տարածել, որովհետև արդեն կենաց-մահու, ազգային գոյության պայքար ենք մտնում, և թքած, թե ինչ անննննննննասուն ոնց կարձագանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել