Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գ
- թթվասեր - 200 գ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 6 ճ/գ
- կարագ - 100 գ
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- սոդա - 1 թ/գ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 200 գ
- շաքարավազ - 3 ճ/գ
- Շոկոլադե գլազուրի համար՝
- թթվասեր - 50 գ
- շաքարավազ - 3 ճ/գ
- կարագ - 50 գ
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- ընկույզ - 100 գ
Պատրաստման եղանակը
Փափկած կարագը տրորում ենք 3 ճ/գ շաքարավազով։
Առանձին տարայի մեջ հարում ենք ձուն ու 3 ճ/գ շաքարավազը։ Այնուհետև ձվի ու կարագի զանգվածները խառնում ենք ու ավելացնում թթվասերը և քացախի ու սոդայի խառնուրդից ստացված լուծույթը։
Ալյուրն անցկացնում ենք մաղով ու կամաց-կամաց ավելացնում ենք խմորին՝ թողնելով 2 ճ/գ խմոր։ Այնուհետև խմորը բաժանում ենք երկու հավասար մասերի։ Մի մասին ավելացնում ենք կակաոյի փոշին, իսկ մյուս մասին՝ մնացած 2 ճ/գ ալյուրը։
Երկու զանգվածները լավ խառնում ենք։ Ձևամանը պատում ենք կարագով։ Կենտրոնում լցնում ենք բաց գույնի խմորը, ապա՝ մուգը և այդպես շարունակ։
Թխում ենք 40 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստում ենք կրեմն ու գլազուրը։ Կրեմի համար թթվասերը հարում ենք շաքարավազի հետ։ Գլազուրի պատրաստման համար թթվասերը, շաքարավազը, կարագն ու կակաոյի փոշին լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք թույլ կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։
Բիսկվիթը պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի, ապա ապա բաժանում ենք երկու հավասար մասերի։ Խմորաշերտերից յուրաքանչյուրը պատում ենք կրեմով։
Տորթը պատում ենք շոկոլադե գլազուրով և զարդարում ենք կտրատած ընկույզով։
Տորթը որոշ ժամանակ սառնարանում պահելուց հետո կտրում ենք ու մատուցում մեկ բաժակ թեյի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել