Armenpress.am-ը գրում է.

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակն սպառնալիքի տակ Է, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժում Է նրան իր համար անցանկալի տեղեկատվության հրապարակման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կտտանքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերի հայտարարության մեջ: «Իմ տեսանկյունից այդ գործը երբեք չի վերաբերել Ասանժի մեղավորությանը կամ անմեղությանը, սա միջոց Է՝ ստիպելու նրան՝ վճարել իշխանությունների լուրջ խախտումների, այդ թվում՝ ենթադրվող ռազմական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեպքերի հրապարակման համար: Այնքան ժամանակը, քանի դեռ Մեծ Բրիտանիան շտապ կարգով չի փոխել իր դիրքորոշումը եւ չի թեթեւացրել նրա անմարդկային վիճակը, Ասանժը կարող Է իր նկատմամբ կիրառվող կամայականությունների ու չարաշահումների զոհ դառնալ»,-ասել Է նա: Մելցերը հիշեցրել Է, որ բժիշկների հետ միասին տակավին մայիսին Ասանժին այցելել Է բրիտանական բանտում, որտեղ նրա առողջության վատացում Է գրանցել: Դրանից հետո հատուկ զեկուցողը դիմում Է գրել երկրի իշխանություններին, սակայն պաշտոնական Լոնդոնը ոչ մի գործողություն չի ձեռնարկել Ասանժի բանտային պայմանները բարելավելու համար, ինչպես նաեւ հուգեբանական կտտանքների շուրջ կասկածների հետաքննություն չի անցկացրել: Հատուկ զեկուցողը վերստին հորդորել Է Մեծ Բրիտանիային՝ Ասանժի չարտահանձնել ԱՄՆ եւ հնարավորինս շուտ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա լիարժեք բուժում սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել