Գիտնականները քաղցկեղի վաղ ախտորոշման համար նոր մեթոդ են հայտնաբերել: Գյուտի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակված է Cancer Research ամսագրում:

Մասնագետները մտադիր են հատուկ սինթետիկ կարկասներ օգտագործել, որոնք կկարողանան որսալ քաղցկեղի բջիջները:

Մաշկի տակ տեղադրված կարկասը «թակարդի» է վերածվում քաղցկեղի՝ օրգանիզմում պտտվող բջիջների համար: Այս մեթոդն ավելի անվտանգ է, քան ներկայումս կիրառվող ինվազիվ բիոպսիան:

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել մեթոդի արդյունավետությունը քաղցկեղի մի քանի տեսակների համար:

Բացի այդ՝ այս «թակարդները» թույլ են տալիս հայտնաբերել օնկոլոգիայի նախանշանները նախքան օրգանիզմում դրանց տարածվելը:

Գիտնականները մտադիր են կարկասները տվիչներով ապահովել, որպեսզի Bluetooth-ով տեղեկատվություն ստանան իրական ժամանակի ռեժիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել