Որոշ մասնագիտություններ ունեն թաքնված  ու վտանգավոր կողմնակի ազդեցություններ, և դրանց մի մասը հաճախ հանգեցնում է քաղցկեղի առաջացման:

Բորտուղեկցորդուհի

Համաձայն ուսումնասիրության, որը հրապարակվել է Environmental Health ամսագրում, այս մասնագիտության տեր մարդիկ բարձրության վրա ենթարկվում են իոնային խիստ ճառագայթման, ինչն էլ մեծացնում է հավանականությունը քաղցկեղի որոշ տեսակների առաջացման, ինչպիսիք են կրծքի, արգանդի, վահանձև գեղձի, հաստ աղիքի, ստամոսքի լյարդի քաղցկեղները: Համաձայն վիճակագրական տվյալների՝ կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականությունը բորտուղեկցորդուհիների մոտ 50%-ով ավելի բարձր է, քան այլ կանանց մոտ: 

Յուրաքանչյուր նստակյաց աշխատանք

Երկար ժամանակ նստած մնալը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, մասնավորապես՝ հաստ աղիքի և արգանդի էնդոմետրիալ շերտի: Ըստ գերմանացի գիտնականների ստացած տվյալների՝ այն մարդկանց մոտ, որոնք երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում, 24%-ով ավելի հավանական է հաստ աղիքի, իսկ 32%-ով՝ էնդոմետրիայի քաղցկեղի առաջացումը, քան նրանց մոտ, ովքեր մշտապես շարժման մեջ են գտնվում:

Մատնահարդարման և ոտնահարդարման մասնագետներ

Գեղեցկության սրահում աշխատող մատնահարդարնորն ու ոտնահարդարները մաշկի միջոցով կլանում են թունավոր քիմիական նյութեր և շնչում են աղտոտված փոշի, ինչը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը և կարող է շնչառական հիվանդությունների պատճառ դառնալ: 

Ավտոմեխանիկ

Ասբեստը մինչ օրս ժամանակ առ ժամանակ օգտագործվում է արգելակներում՝ իր ջերմակայուն հատկության շնորհիվ: Ավտոմեքենայի այդ և որոշ այլ մասեր վերանորոգելիս ասբեստը կարող է հայտնվել օդում, հետևաբար նաև մեխանիկի թոքերում: Բացի ասվեստից, մեխանիկները հաճախ շփում են ունենում նաև բենզինի հետ, որը պարունակում է բենզոլ՝ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հիմք, օրինակ՝ լեյկոզի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել