Որքան շատ է մարդը քայլում, այնքան լավ է դա անդրադառնում նրա առողջության եւ կյանքի տեւողության վրա: Նման եզրակացության են հանգել Քաղցկեղի ազգային ինստիտուտի եւ Ծերացման ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները:
Երեք տարի շարունակ նրանք ուսումնասիրել են 40 տարեկանից բարձր կամավորների երեք խմբերի: Առաջին խումբը օրական արել է 4000 քայլ, երկրորդը՝ 8000 քայլ, իսկ երրորդ խումբը օրական հաղթահարել է 12 000 քայլ:
Նման կերպ հետազոտողները քայլերի քանակի եւ կյանքի տեւողության միջեւ կապ են նկատել: Պարզվել է, որ երկրորդ խմբի մարդկանց մոտ բոլոր պատճառներով մահվան ռիսկը նվազել է 51%-ով, իսկ երրորդում՝ 65%-ով: Այսպիսով, որքան շատ է մարդը քայլում, այնքան լավ է դա ազդում նրա առողջության վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել