Լրահոսից կարելի է հետևել, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինն ու դուստրն օգտվում սմարթֆոններից, ինչպես են լուրեր կարդում ու միմյանց ցույց տալիս: Ինձ անկեղծորեն հետաքրքիր է պատկերը, երբ առավոտյան նախաճաշելիս երեքով կարդում են, ասենք, «Հրայր Թովմասյանի դուստրերն ԱԱԾ-ում հարցաքննվում են» կամ «Կալանքի տակ գտնվող Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն թույլ չի տալիս տեսակցել կնոջ ու մանկահասակ երեխաների հետ» վերտառությամբ նյութերը: Շատ բան կտայի, որ այդ պատկերը տեսնեի՝ ո՞նց է Փաշինյանն այս լուրերը կարդալուց հետո նայում նույն լուրերը կարդացող կնոջ ու դստեր աչքերին: Այդ պահին դեմքի ի՞նչ արտահայտությամբ են տիկին Աննան ու Մարիամը նայում նման որոշումներ կայացնող Նիկոլ Փաշինյանի աչքերին: Ինձ անկեղծորեն հետաքրքիր է՝ ընտանիքապետություն սարքած Փաշինյանները սովորական սադիստնե՞ր են, կա՞ արդյոք մարդկային և ընտանեկան առաքինության տարրական զգացում, կա՞ արդյոք հայկականության նշույլ այս ընտանիքում: Չորս երեխաների մայր Աննան ի՞նչ է զգում նման լուրեր կարդալիս, դուրեկա՞ն է իրեն, հոգեպես իրեն լավ ու բավարարվա՞ծ է զգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել