Պողոսը Հայաստանի տնտեսության խոցն է:
Պողոս, ո՛չ վաղը, ո՛չ մի ամսից, ո՛չ մեկ տարուց կամ 10 տարուց քո կյանքը չի փոխվելու, Հայաստանի տնտեսությունը չի զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ Պողոսները չեն լքել Ազգային ժողովը, Կառավարությունը և բոլոր պետական կառույցները: Պողոս, դու ուզում էիր՝ քո նման վարչապետ ունենալ, ունեցար, բա ի՞նչ փոխվեց քո կյանքում, Պողոս։ Մի մտածիր, ես կասեմ․ դու դարձար վարչապետ հասարակական հիմունքներով, նստավայրը՝ ձեր տան դիվանին:
Պողոս, դու չես սիրում աշխատանք, դու աշխատող տեսակ չես, դու կարող ես խանգարել և փչացնել ամեն բան, դու ունակ չես մտածելու, դու վատանում ես, երբ քո հարևանն ինչ-որ բան է գնում, դու նախանձ ես, դու կարող ես մտնել Facebook և գրել՝ մեզ թալանել են, բայց դու քեզ հարց չես տալիս՝ դու ի՞նչ ես ունեցել, որ թալանեն: Պողոս, դու ուզում էիր ունենալ քեզ նման վարչապետ, հիմա ունես, վայելիր:
Եթե Պողոսը չխանգարի, Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները մի քանի տարվա մեջ վերականգնելու տնտեսությունը:
Տնտեսությունը զարգացնելու համար պետք է ունենալ լավ հարկային դաշտ, կայուն կառավարություն (առանց Պողոսների), մեծ ներդրումներ (ոչ մի ներդնող Պողոսին չի վստահելու), մրցունակ ապրանքներ՝ մրցունակ գներով:
Հ.Գ. Պողոս, իսկ դու 55 դրամ չունես՝ հաց ուտես: