Newsweek պարբերականը պարզել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործում առանցքային դեր ունեցած ծառայողական շան անունը և ցեղատեսակը: Համապատասխան տվյալները ներկայացվել են ամսագրի կայքում:

Լրագրողների տվյալներով՝ շունը բելգիական հովվաշան տեսակ է՝ մալինուա, Քոնան անունով: Նշվում է, որ կենդանին այդ անունը ստացել է ի պատիվ ամերիկացի կոմիկ Քոնան Օ’Բրայենի:

Հայտնի է նաև, որ շունը ներկայումս բուժում է ստանում անասնաբուժական կլինիկայում:

Ըստ ԱՄՆ-ի շների միացյալ ռազմական ասոցիացիայի նախագահ Ռոն Այելոյի՝ այս ցեղատեսակն առանձնանում է իր հնարամտությամբ և հստակ ըստ հրամանի չարագործի վրա հարձակվելու ունակությամբ: Հետևաբար, նրանք հաճախ են մասնակցում զինծառակողներին պաշտպանելու, թշնամուն հայտնաբերելու և պայթուցիկ սարքեր որոնելու գործողություններին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել ծառայողական շան՝ Քոնանի, լուսանկարը: «Մենք հրապարակել ենք հրաշալի շան լուսանկարը, որը մեծ աշխատանք կատարեց ալ-Բաղդադիի հայտնաբերման և ոչնչացման գործում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել