Հայաստանում իշխանափոխությունից հետո քաղաքացիների զգալի մասը սպասում էր բազային և որակյալ բարեփոխումների։ Եվ դա բնական է, որովհետև յուրաքանչյուր հեղափոխությունից առաջ և հետո հասարակության միակ և իրական պահանջը շուտափույթ դրական փոփոխություններն են։ Մեկուկես տարի անց կարող ենք հստակ ֆիքսել, որ մեր երկրում դեռևս բոլոր բազային խնդիրները կախված են օդում։ Սրան գումարած՝ կախված են նաև օդում այն խնդիրները, որոնք կապված են Հայաստանի արտաքին պարտականությունների հետ, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման և Ամուլսարի շահագործման։ Իշխանությունների այսօրվա վարած քաղաքականությունը կարելի է գնահատել որպես ռեզինային քաղաքականություն, որի նպատակն է բոլոր խնդիրների լուծումը հնարավորինս երկարաձգել։ Բոլոր հրատապ հարցերի լուծումը իշխանությունը պետք է իրականացնի կտրուկ և վճռական քայլերի միջոցով։ Ակնհայտ է, որ նման դեպքերում յուրաքանչյուր իշխանություն, որն ունի բարձր վարկանիշ, հայտնվում է ռիսկային գոտում։ Եվ այստեղ է, որ համակարգային փոփոխությունները, որոնցից կախված է երկրի զարգացումը, դառնում է իշխանության վարկանիշի գերի։ Վաղ թե ուշ, իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընտրություն կատարի վարկանիշի և կարևոր հարցերի միջև, այլապես կարճ ժամանակում դա կբերի ծանր հետևանքների բոլորի համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2935266186503412&set=a.773958359300883&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել