Pastinfo.am-ը գրում է․

Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Այս մասին դեռևս հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ երեխային ենթարկում են թրաֆիքինգի։ Նախարարը նաև հայտնել էր, որ դիմել է ոստիկանություն։

«Փաստինֆո»-ն փորձեց ոստիկանությունից պարզել, թե ինչ ընթացք են տվել նախարարի ահազանգին, որտեղից մեզ պատասխանեցին, որ ահազանգ եղել է այն մասին, որ Վաղարշյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում 9-10 տարեկան երեխա մուրացկանությամբ է զբաղվում.
«Ահազանգից հետո ոստիկանները մեկնել են այնտեղ, և ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված վայրում որևէ անչափահաս չի հայտնաբերվել, այլ հայտնաբերվել է 1998 թվականին ծնված երիտասարդ, ով անձեռոցիկների առքուվաճառքով է զբաղվում»,-ասաց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել