Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տարեցների խնամքի կառավարումը բյուջեն տալիս է մասնավոր ընկերություններին, որ մատուցվող ծառայությունների որակը բարձրացվի։ Բայց հեղափոխություն չէի՞ն արել նրա համար, որ իրենք բարձրացնեն ծառայությունների որակը։ Թե՞ սա մի խոստովանություն է, որ իր նշանակած սոցապնախարարն ու փոխնախարարներն անընդունակ են բարձրացնելու ծառայությունների որակը, հետևաբար, կառավարումը տալիս են դրսի անձանց։ Այս ինքնախոստովանությունը կհասնի՞ մինչև իրեն, որ մի օր էլ հասկանա, թե ինքն էլ է անընդունակ կառավարելու և ամբողջ կառավարությունը տա ինչ-որ մասնավոր ընկերության, ասենք՝ ամերիկյան LLC Rule-ի, որ ավելի որակով կառավարվի երկիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: