Իրո՞ք դուք մտածում էիք, որ Արման Բաբաջանյանն իրենով կարող էր նման բոցաշունչ արտահայտություններ աներ, առանց երաշխավորության կարա՞ր նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների հասցեին նման արտահայտություններ թույլ տար․․․ Եթե նման բաներ եք մտածում, ուրեմն՝ քաղաքականության հետ աղերս չունեք:
Հիմա հասկանանք՝ երկու ժամ ինչից էին խոսել էս երկու ապազգային թյուրիմացությունները:

«Հեղափոխության» տերերը դժգոհ են, իրենց ուզածը դանդաղ է իրականանում։ Իսկ ի՞նչ են ուզում նրանք.
կտրել Հայաստանին Ռուսաստանից, լուծել Արցախյան հիմնախնդիրն այնպես, որը կերաշխավորի գազատարների և նավթամուղների անխափան աշխատանքը, ունենալ այնպիսի իշխանություն, որը կլինի ապազգային, կպահի հասարակության մեջ հակառուսական տրամադրություն, կշարժվի արևմտյան օրակարգով:

Հիմա էս ամենի հասնելու միջոցներից մեկը, հավանական սցենար

Նաիրի Հունանյանը ցուցմունք է տալիս, որում, մասնավորապես, ասվում է` 1999 հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է Ռուսաստանի կողմից նախկին իշխանությունների միջոցով (անունները չեմ գրում, քանզի պարզ է, թե ում անուններն են հնչելու), և սկսվում է հակառուսական մեծ ալիք, որն առաջնորդում է Արման Բաբաջանյանը ծռերի աջակցությամբ:

Մոտավոր պարզ է, չէ՞, թե դրանից հետո ինչ է կատարվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել