Instagram սոցիալական ցանցը որոշել է ազատվել այն ֆիլտրերից, որոնք պլաստիկ վիրաբուժության դեր են կատարում և օգտատերերի դեմքերը փոխում են անճանաչելիության աստիճանի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:

Արգելված ֆիլտրերի շարքում կներառվեն էֆեկտները, որոնք մեծացնում են շուրթերը և ձգում են դեմքի մաշկը:

Սոցցանցը որոշել է ձերբազատվել դիմակներից, քանի որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեմքերը փոխող ֆիլտրերը մարդկանց կարող են ստիպել իրենց վատ զգալ արտաքին տեսքի պատճառով, ընդգծում է հեռուստաալիքը:

Աղբյուրը նաև նշել է, որ Instagram-ը պարզապես փոխում է իր քաղաքականությունը և ցանկանում է, որ «ֆիլտրերը դրական փորձ դառնան մարդկանց համար»:

Ներկայումս անհայտ է, թե հավելվածը երբ կհեռացնի օգտատերերի դեմքերը փոխող բոլոր ֆիլտրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել