էս գրածս չեմ ուղղում ընկերներիս, այլ ուղղում եմ բոլոր վախկոտ հայերին: Երբ մենք ուզում ենք նորմալ, ազատ ու արժանապատիվ պետություն կառուցել, դուք ձեր վախկոտի հոգեբանությամբ հակադրվում եք` ասելով, թե Հայաստանը թույլ է, թուրք ու ազերիով շրջապատված: Ասում եք նաև, թե ռուսն էլ սրիկա է, բայց ի՞նչ կարանք անենք, ինքը շատ ուժեղ է: Ու էս երկու չարիքի մեջ առաջարկում եք ընտրել ռուսին: Նորից նույն փաստարկով, թե ռուսը շատ ուժեղ է ու իրա շահերից ելնելով մեզ կպաշտպանի Թուրքիայից ու Ադրբեջանից: Կույր ու ողորմելի մոտեցում, որ հատուկ է միայն վախկոտներին: Ասում եք` ինչ էլ լինի, ռուսի պոչը պիտի բռնենք: Ես ձեր այս խոսքը կասեմ այնպես, ինչպես դուք մտածում ու չեք արտասանում: Ռուսի ոռը պետք ա մտնել: Ձեր ասածը սա է: Իսկ արժանապատվությունից զուրկ այս տեսակետը, ինչպես նշեցի, մի փաստարկ ունի ձեզ համար: Ռուսը ուժեղ է: Փորձեմ ձեզ` վախկոտներիդ, օգնել հասկանալու ճշմարտությունը: Ռուսը պարտվեց «սառը պատերազմում»: Կորցրեց ողջ Արևելյան Եվրոպան: Մինչև Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն: Ռուսը դավաճանեց ու հանձնեց իր բոլոր դաշնակիցներին:
1.Սադամ Հուսեյին
2.Աբդուլլա Օջալան
3.Մուամար Քադդաֆի
4.Ներկայումս Բաշար Ասադ
5.Սլոբոդան Միլոշևիչ
Եթե փնտրեք, էլի կարելի ա գտնել: Բայց ես նշեցի էն ակնհայտ դավաճանությունները, որոնց հայ ժողովուրդը շատ թե քիչ ծանոթ է և պատկերացում կազմել է: Այս դավաճանությունների մեջ ամենախայտառակը տեղի ունեցավ Միլոշևիչի ու սերբերի դեմ: Ինչու՞: Նախ` սերբերը սլավոններ են, այսպես ասած` ռուսների ցեղակից եղբայրներ: Եվ երկրորդ` դավաճանությունը տեղի ունեցավ ամենալկտի ու բացահայտ: Վստահ եմ` շատերն են հիշում: Վարչապետի պաշտոնից հեռացված ու տվյալ պահին Պուտինի ներկայացուցիչ հանդես եկող Վիկտոր Չերնոմիրդինը մեծ ութնյակից ստացավ 5-6 միլիարդ դոլար` փոխարենը հանձնելով Հարասլավիայի պրեզիդենտ Միլոշևիչին և մյուս սերբական ղեկավարներին: Այդ գումարի դիմաց Ռուսիան նույնիսկ թույլ տվեց, որ ՆԱՏՕ-ն ռմբակոծի Բելգրադը: Մասնատի Հարավսլավիայի վերջին կտորը: Է՞ս տիպի Ռուսաստանի ոռն եք ուզում մտնել, այ վախկոտներ: Հասկանալի ա, բոլոր ժողովուրդների մեջի վախկոտները նույն կերպ են մտածում: Բայց հայ ժողովրդի վախկոտները նաև վախից խելքները թռցրել են: Լինում ա այդպես, վախից խելքները թռցնում են: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ռուսներին ջախջախելով նվաճում են բոլոր նախկինում ռուսական ազդեցության տակ գտնվող տարածքները: Օր օրի ավել հզորանալով: Իսկ հզորության ապացույցը էն ա, որ ՆԱՏՕ-ն Սովետի ժամանակ ուներ ընդամենը 10-12 անդամ պետություն, իսկ այժմ 28 անդամ երկրներ են կազմում ՆԱՏՕ-ի բլոկը: Սրան հակառակը Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը լրիվ կործանվել է, նույնիսկ այսօր գործող ռուսական одкб-ն, կազմված է Սովետի 6-7 պետություններից: Այսինքն` Ռուսաստանը նույնիսկ նախկին ՍՍՀՄ-ի հզորության կեսը չի տիրապետում այսօր: Սա գրեցի միայն ձեզ համար, վախկոտ ողորմելիներ: Որ ուժեղի ոռը մտնելիս ճիշտ կողմնորոշվեք, թե ուժեղը ով ա: Իսկ մենք, որ ուզում ենք ունենալ ազատ և արժանապատիվ հայրենիք, մենք ձգտում ենք լինել ուժեղներին դաշնակից և միանշանակ մերժում ենք այն «ուժեղին»ով հեշտությամբ ծախում ու դավաճանում է իր դաշնակիցներին: Ու մերժում ենք նրա համար, քանի որ մեր արժեհամակարգում դավաճանությունը մահից էլ վատ է: Բոլոր վախկոտների համար նորմալ է դավաճանի հետ դաշինքը, քանի որ վախկոտների արժեհամակարգում դատապարտելի չէ ոչ միայն դավաճանությունը, այլև նույնիսկ ոռ մտնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել